-
11.04.2013|
10:34
International Data Corporation վերլուծական կազմակերպությունը հայտնել է, որ այս տարվա առաջին եռամսյակում մոտ 14 տոկոսով նվազել է դյուրակիր համակարգիչների վաճառքի ծավալը։ Սա 1994 թվականից հետո առաջին դեպքն է, երբ նվազում է հետաքրքրությունն այս համակարգիչների նկատմամբ։ Ինչպես հաղորդում են վերլուծաբանները, զարգացած երկրներում ակտիվորեն գնում են պլանշետներ և սմարթֆոններ։
-
11.04.2013|
10:32
Քաթարի և Լիբիայի կառավարությունները Եգիպտոսին 5 միլիարդ դոլարի վարկ հատկացնելու մասին որոշում են ընդունել։ Այն ուղղվելու է երկրի տնտեսությունը զարգացնելու համար։ Ավելի վաղ Քաթարն արդեն իսկ Եգիպտոսին հատկացրել էր 5 միլիարդ դոլար։
-
11.04.2013|
10:30
Ուրուգվայի Կոնգրեսի երկու երրորդը քվեարկել է երկրի տարածքում միասեռ ամուսնություններն օրնականացնող օրինագծի օգտին։ Այսպիսով Ուրուգվայն արդեն երկու շաբաթ անց կարող է դառնալ Լատինական Ամերիկայի երկրորդ երկիրն Արգենտինայից հետո, որտեղ միասեռականների կապերն ամրագրվում են բոլոր իրավունքներով։
-
11.04.2013|
10:28
Ժան Պոլ Բելմոնդոն տոնում է իր 80-ամյակը: Նրա դեբյուտը 1950 թվականին էր, Փարիզում, երբ «Քնած գեղեցկուհին» պիեսում խաղաց արքայազնի դերը: Հանրաճանաչություն գեղեցկադեմ ֆրանսիացուն բերեց կինոն, 60-ական թվականներից:
-
11.04.2013|
10:26
Ղպտի պատրիարք Թավադրոս երկրորդը մեղադրեց Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիին իր պարտականություններն արհամարհելու մեջ, երբ Կահիրեի մայր տաճարի մոտ բախումները հանգեցրին մարդկային զոհերի: Պատրիարքը գտնում է, որ Մուրսին չկարողացավ ապահովել շենքի պաշտպանությունը: Մահմեդականների և քրիստոնյա ղպտիների բախումները լուրջ սպառնալիք են դարձել:
-
11.04.2013|
10:24
Լոնդոնի գործարար հատվածում հնագետները հայտնաբերել են հին հռոմեական շրջանի Միտրա աստծո տաճարը և 10000 իրեր: Գետամերձ հատվածի խոնավության շնորհիվ հողում լավ պահպանվել են օրգանական նյութերից պատրաստված առարկաները: Գտածոները թվագրվում են 40 թվականից մինչև 5-րդ դար:
-
10.04.2013|
18:43
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին լրագրողները հիշեցրին, որ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ապրիլի 9-ին կազմակերպած երթի ժամանակ բռնություն է կիրառվել նաև լրագրողների նկատմամբ:
-
10.04.2013|
18:42
ԱԺ-ում, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է գնահատում ապրիլի 9-ին ընդդիմության ակտիվիստների նկատմամբ ոստիկանության գործողությունները, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Պետք է ասել, որ երեկվա իրադարձությունները մեր պետության կայացման հերթական փուլն են: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր երկրում վերջին շրջանում շատ բան է փոխվել»:
-
10.04.2013|
18:03
«Դուք մեղքի զգացողություն չունե՞ք»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Տիգրան Սարգսյանին դիմեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը և թվեց երկրում առակա սոցիալ-տնտեսական խնդիրները, աղքատության մակարդակը:
-
10.04.2013|
17:22
«Բուզանդի ու Ամիրյանի արանքում այնպիսի անճաշակ շենքեր են կառուցվել՝ գավառական սյուներով, որ չես ուզում անցնել էդ կողմերով: Քաղաքապետը պետք է այնպիսի մարդ լինի, որ կարողանա կանգնի ասի` էս շենքը այլանդակություն ա, պիտանի մի բան թող սարքեն, գոնե` գոմ»,- այսօրվա ասուլիսում դժգոհեց Ռուբեն Հախվերդյանը` անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին: